-
19.06.2013|
16:41
Մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցը Երևանի քաղաքապետարանի 2013-ի շինբարեկարգման ծրագրով հիմնանորոգված առաջին փողոցն է: Արմենակյան փողոցը երկար տարիներ հիմնական նորոգման չէր ենթարկվել:
-
19.06.2013|
16:38
Նախորդ օրը Ազգային ժողովում լրագրողի և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի միջև տեղի ունեցած միջադեպը դարձել էր տարաբնույթ քննարկումների առիթ:
-
19.06.2013|
14:56
ԵԿՄ կարգավիճակի և «Զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրինագծերը ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց` 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:
-
19.06.2013|
14:17
Արդեն նաև ԵԿՄ անդամ, շատ վաղուց սեփական կնոջ` տիկին Շողիկի «հաշվին ապրող» Սամվել Ալեքսանյանն այսօր նիստի աշխատանքներին հետևում էր ԱԺ միջանցքից` ձեռքի հետ էլ լրագրողների հետ զրույցի բռնվելած, սակայն կտրականապես հրաժարվում էր որևէ հարցի պատասխանել:
-
19.06.2013|
14:14
Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում տեղադրվել է հայկական առաջին քրիստոնեական կոթողը:
Խաչքարի օծման արարողությանը մասնակցել են բարձրաստիճան հյուրեր: Օծումը կատարել է Միջին Ասիայի չորս երկրներում (Ուզբեկստան, Տաջիկստան, Կիրգիզիա, Թուրքմենստան) հայ համայնքի հոգևոր առաջնորդ Տեր Գառնիկ քահանա Լոռեցյանը: Նույն օրը տեղի է ունեցել նաև 11 մանուկների մկրտություն:
-
19.06.2013|
14:05
Աժ-ն «արտակարգ» ռեժիմով, առանց ընդմիջման շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Այս պահին Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային արտոնություններ տալու նախագիծն է քննարկվում, և ամբիոնում ընդդիմադիրներն են` խիստ քննադատություններով, որոնց տեղից արձագանքում են ՀՀԿ-ականները, մասնավորապես` Գալուստ Սահակյանը:
-
19.06.2013|
13:20
Այսօր կեսգիշերին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին հարակից Սարյանների ընտանիքին պատկանող բնակարանում տեղի է ունեցել հոսանքալարերի կարճ միացում: Հրշեջ ծառայության օպերատիվ աշխատանքի արդյունքում անմիջապես վթարը տեղայնացվել է և կանխվել է հրդեհի բռնկումը:
-
19.06.2013|
11:17
ՌԴ Պետական Դումայի պատգամավորները շրջանառության մեջ են դրել օրինագիծ, որով առանց մուտքի արտոնագրի Ռուսաստան ժամանող օտարերկրացիները պարտավոր են ձեռքբերել 30000 ռուբլու մուրհակ (գրավոր պարտավորություն, որը տիրոջն իրավունք է տալիս ժամկետը լրանալուց հետո պահանջել գումարը), որը պետք է մարվի երկրից դուրս գալիս:
-
18.06.2013|
21:03
Ազգային ժողովում այսօր քննարկվում էր պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեդրակ Սարոյանի և Սամվել Ֆարմանյանի հեղինակած «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:
-
18.06.2013|
20:56
ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ կսկսի Թալիբան շարժման հետ։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան աղբյուրը։
Առաջին հանդիպումը կկայանա առաջիկա օրերին Քաթարի մայրաքաղաքում, որտեղ, ինչպես սպասվում է, թալիբները կբացեն իրենց պաշտոնական ներկայացուցչությունը։